ԱՄՆ Նևադա նահանգի Ասսամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է ոտնձգության մեջ: Այս մասին նա գրել է The Cut պարբերականում:
Կնոջ խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին. «Ես զգացի, թե ինչպես նա թիկունքից մոտեցավ ինձ և ձեռքը դրեց ուսիս: Ես քարացա, չհասկացա, թե ինչու է փոխնախագահը հպվում ինձ»:
Դրանից հետո, Ֆլորեսի պնդմամբ, Բայդենը հոտ է քաշել իր մազերից. «Ես տխրել էի, քանի որ այդ օրը մազերս չէի լվացել, իսկ փոխնախագահը հոտ է քաշում իմ մազերից: Ի դեպ՝ ինչու»:
Դրանից հետո փոխնախագահը համբուրել է Ֆլորեսի պարանոցը: Վերջինս շոկի պատճառով չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: Շուտով Ֆլորեսին կանչել են բեմ, ինչն էլ փրկել է նրան:
Այդ միջադեպի ժամանակ Լյուսի Ֆլորեսը եղել է 35 տարեկան, Ջո Բայդենը՝ 71: