Բարի օր Հասարակություն 

Անհավանական հրաշք. 2 ամիս առաջ մահացած մայրը տղա է լույս աշխարհ բերել

analitik.am

Պորտուգալացի բժիշկները հրաշք են գործել՝ օգնելով 2 ամիս առաջ մահացած 26-ամյա Կատարինա Սեկեյրոյին լույս աշխարհ բերել 1,7 կգ քաշ ունեցող տղայի: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Երիտասարդ մայրիկը 19 շաբաթական հղիություն է ունեցել, երբ ասթմայի պատճառով կոմայի մեջ է հայտնվեել: Դեկտեմբերի 26-ին բժիշկներն արձանագրել էին նրա մահը:

Երբ Կատարինայի մահն արձանագրվել է, բժիշկները որոշել են չանջատել համապատասխան սարքերը, որպեսզի հնարավորություն տան երեխային մեծանալ:

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն շարքից