Քաղաքական 

Ամերիկյանը բանակը վերադառնում է սառը պատերազմի տարիների ռազմավարությանը. Stars and Stripes

ԱՄՆ բանակը կրկին զարգացնում է «Եվրոպայում զորքերն արագ տեղակայելու արվեստը»: Այս մասին գրում է Stars and Stripes-ը՝ հավելելով, որ նման ռազմավարություն կիրառվել է սառը պատերազմի ժամանակ:

«Զինված ուժերը ադապտացվում են Պենտագոնի նոր ռազմավարությանը, որը հայտնի է ուժի դինամիկ օգտագործում անվամբ, որի համաձայն բանակը պետք է պահպանի հակառակարդի հետ ուժերի հավասարակշռությունը ի հաշիվ անկանխատեսելի տեղաշարժերի»,-ասված է հայտարարության մեջ:

Պարբերականը գրում է, որ այդ ծրագրի շրջանակներում վերջերս Տեխասից Լեհաստան է տեղափոխվել հետևակների խումբ: Հիմա Լեհաստանում կա 1500 ամերիկացի զինծառայող, ովքեր այնտեղ կմնան մինչև ապրիլի կեսերը՝ անցկացնելով վարժանքներ:

Նշվում է, որ նման տեղափոխություններ լինելու են նաև հետագայում, քանի որ այն լավ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

Նույն շարքից