Քաղաքականություն 

ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն բան՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը. Դեսպան

analitik.am

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կրկին հավաստել է իր երկրի հավատարմությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ուղիով լուծելու աջակցության հարցում:

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ ելույթ ունենալով՝ դեսպանը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն է մասնակցում հակամարտության կարգավորմանը, քան նախկին տարիներին: «Ես շատ լավ եմ հանգստանում ադրբեջանական կողմի անհանգստությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Մենք ձգտում ենք կարգավորել հակամարտությունը, ավելի սերտորեն ենք համագործակցում կառավարության հետ: Նոյեմբերին կայացավ երկու երկրների նախագահների դրական հանդիպումը ու շատ կարեւոր է, որ այդ հանդիպումները շարունակական բնույթ կրեն»,-բշել է դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ հակամարտությունը կարգավորելու համար կողմերը քննարկումներ են անցկացնում ավելի կոնկրետ հարցերի շուրջ: «Մենք կանենք ամեն բան՝ այս հակամարտությունը կարգավորելու»,-ասել է նա:

Նույն շարքից