Բարի օր Հասարակություն 

Ինչու էր ծամում փողկապը. Միխեիլ Սաակաշվիլին բացահայտել է գաղտնիքը

analitik.am

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացահայտել է իր քաղաքական կարիերայի ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ հայտնելով, թե ինչու էր 2008 թվականին ծամում փողկապը: Նա մասնավորապես նշել է, որ այդ պահին սթրեսային վիճակում է եղել և չի իմացել, որ իրեն նկարահանում են:

«Ես ախր չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Իսկ երբ մարդը միայնակ է մնում ինքն իր հետ՝ հատկապես նման իրավիճակներում, նա ինչ ասես, կարող է անել: Այդ սովորությունը ես դեռ Արտեկից ունեմ: Արդեն այդ ժամանակներից ես անտարբեր չէի փողկապների նկատմամբ»,-ասել է նախկին նախագահը:

Սաակաշվիլին նաև նշել է, որ հիմա փողկապից չի օգտվում և կատակել է, որ արդեն նիհարել է դրա շնորհիվ

Նույն շարքից