Քաղաքականություն 

Թուրքական մամուլը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի ականազերծման աշխատանքներին

Թուրքիան Հայաստանի եւ Իրանի հետ սահմաննները կմաքրի ականներից եւ կտեղադրի սահմանային հսկողության համար նոր տեխնոլոգիաներ։

Թուրքական «Աքշամ» պարբերականը կրկին հիշեցրել է Եվրամիության հետ համաձայնեցված մի ծրագրի իրականացման մասին, որով նախատեսվում է ականազերծել Հայաստանի եւ Իրանի հետ սահմանները։

Նշվում է, որ առաջին փուլում ականազերծվելու է 11 մլն 665 հազար քմ տարածք։ Ավելի ուշ սահմաններում հսկողությունը սկսվելու է իրականացվել նոր տեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում ինֆրակարմիր եւ ջերմային տեսախցիկներով։

Հիշյալ ծրագրի գումարը կազմում է 52 մլն 450 հազար եվրո, որի 75 տոկոսը հատկացնում է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից