Հասարակություն 

Վարչապետի խորհրդականի հումորը՝ փոխնախարարի ձերբակալության մասին

«Առողջապահության փոխնախարարը կհյուրընկալվի «Ուտում ենք Խաչիկյանի հետ» հաղորդմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:


Առաքելյանն ամենայն հավանականությամբ նկատի ունի փոխնախարար Արսեն Դավթյանին, ով այսօր ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով:

Ինչ վերաբերում է Վազգեն Խաչիկյանին, ապա շատերն են հիշում, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման  և ազատ արձակվել 2017 թվականին՝ համաներմամբ:

Օրեր առաջ Խաչիկյանը խոհարարական հաղորդում է բացել, որին տվել է բավականին օրիգինալ անուն՝ «Ուտում ենք Խաչիկյանի հետ»:

 

Նույն շարքից