Եթե ենթադրյալ կաշառք ստանալու պատճառով առողջապահության փոխնախարարի ձերբակալությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մենք, առանց չափազանցության, գործ ունենք սոցիալական աղետի հետ:
Ինձ համար այլ նշանակություն ունի, երբ այս իրողությունների պայմաններում որևէ կոռուպցիոն հանցագործության կատարման մեջ կարող է կասկածվել ու մեղադրվել նախկին տասնամյակներում կոռուպցիայի մեջ թաթախված որևէ մեկը՝ կլինի նախագա՞հ, թե՞ վարչապետ, նախարա՞ր, թե՞ պատգամավոր, դատավո՞ր, թե՞ փաստաբան, և բոլորովին այլ նշանակություն, երբ այսպիսի արարքի համար կարող է կասկածվել, մեղադրվել և արգելանքի վերցվել 2018թ. մայիս ամսից հետո իշխանական որևէ պաշտոն ստանձնած անձ:
Սա խոսում է մեր հասարակության մեջ դեռևս գոյություն ունեցող չարիքի մասին, որից այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել:
Մենք որևէ ռեսուրս չունենք՝ թույլ տալու համար այս չարիքի գոյությանը:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք կառուցել իրավական ու բարեկեցիկ պետություն, ուրեմն պետք է իսկապես ստեղծենք կոռուպցիայից զերծ հասարակություն ու պետություն, որտեղ զրո հանդուրժողականություն կլինի որևէ կոռուպցիոն դրսևորման նկատմամբ...
Հ.Գ. Սա լուրջ ազդանշան է Նիկոլ Փաշինյանին՝ համապատասխան հետևություններ անելու համար...