ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լոռու և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սարավանի լեռնանցքում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Սարավանի լեռնանցքում նաև բուք է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: