Միջազգային գլխավոր 

Սլովակիան առաջին անգամ կին նախագահ ունի

Սլովակիայում նախագահական ընտրություններում հաղթել է փաստաբան Զուզանա Չապուտովան: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Չապուտովան ստացել է ձայների 58 տոկոսը, իսկ նրա մրցակից Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը՝ 42 տոկոս:

Շեֆչովիչն արդեն ընդունել է պարտությունն ու շնորհավորել իր մրցակցին: Նա զանգահարել է Չապուտովային և պլանավարում է նաև ծաղիկներ ուղարկել:

 

Նույն շարքից