Իսրայելական տանկերը Գազայի շրջանում կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա: Այս մասին հայտնում է Ֆրաս Պրեսը: Նշվում է, որ սա իսրայելական պատասխանն է երկրի վրա հրթիռային հարձակմանը:
Ավելի վաղ իսրայելական ռազմաօդային ուժերը հայտնե էին, որ Գազայի շրջանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5 հրթիռ:
Նախօրեին սահմանին բախում էր տեղի ունեցել իսրայելցիների և պաղեստինցիների միջև, ինչի արդյունքում գրանցվել էր 4 զահ, վիրավորների թիվը գերազանցում է 3 հարյուրը: