IT Գիտություն Հասարակություն 

2014-ին տեխնիկայում ու գիտությունում ամենասպասվող առաջխաղացումների մասին

analitik.am

New Sсientist ամսագիրը թողարկել է մի շարք հոդվածներ 2014-ին սպասվող 10 ոլորտներում տարբեր հեղափոխական գիտական բացահայտումների մասին:


Տիեզերք

Սպասվում է, որ կստեղծվեն տիեզերանավեր, որոնք մարդկանց թույլ կտան հայտնվել Մարսի վրա: Փորձարկումների պետք է ենթարկվեն ամերիկյան Orion տիեզերանավը ու վհրթիռը: Հաջորդ տարի ծրագրվում է նաև Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի ուսումնասիրումը, ուղեծիր դուրս կգա Եվրոպական տիեզերական գործակալության Rosettа սարքը:


Երկիր

Հետազոտողները հուսով են նաև, որ իրենց կհաջողվի հայտնաբերել Վոստոկ անտարկտիկական լճի տակ եղած կորած աշխարհը: 2013-ի ռուս հետազոտողներին հաջողվել է թափանցել այդ լիճ: Գալիք տարի նրանք մտադիր են էլ ավելի հեռուն գնալ` հուսալով կենդանի օրգանիզմներ գտնել:


Գենետիկա

Գենետիկայի ոլորտում գիտնականները ակնկալում են ի վերջո ստանալ հնագույն մարդու` Homo Ereсtus-ի, գենոմը:


Կլիմա

Հետազոտողները հուսով են, որ 2014-ին վերջապես կհաջողվի կոնկրետ տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես է մոլորակի վրա ազդում կլիմայի փոփոխությունը ու ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում:

Նրանք մտադիր են նաեւ ուշադրություն դարձնել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին:


Տեխնոլոգիաներ

Գիտնականները նաև ակնկալում են լուրջ փոփոխություններ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Գնալով ավեելի շատ փորձագետներ են հակվում այն գաղափարին, որ գլոբալ ցանցի ժամանակաշրջանը պետք է ավարտվի, որի փոխարինելու կգան բազմաթիվ մասնավոր ցանցերը: Տեխնոլոգիաների սիրահարները հուսով են նաեւ, որ 2014-ին լայն հասանելիություն կունենան Google Glаss-երը:


Բժշկություն

2014-ին լուրջ բացահայտումներ պետք է արվեն բժշկության ոլորտում:

Սպասվում է, որ հաջորդ տարի կարող է լույս աշխարհ գալ երեխա, որը կունան միանգամից երեք ծնողների գենետիկական նյութ: Կներկայացվեն նաեւ կաթվածի դեմ պայքարի նոր մեթոդներ: 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին հարվածը պետք է կատարի գոտկատեղից ներքեւ կաթվածահար դեռահասը:

Նույն շարքից