«Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» թեմայով քննարկմանը ներկա ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը իր ելույթում նշեց, որ ներկայումս ԵՄ և Հայաստան հարաբերությունները ներկայումս բավականաչափ լայն դաշտ ունեն:
Նրա խոսքով՝ ՄՄ մտնելու քաղաքական հայտարարությունից հետո տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, սակայն Վիլնյուսում ստորագրված հուշագիրն ապացուցեց, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ համագործակցությունը կա և շարունակվելու է, հատկապես պետական ինստիտուտների բարեփոխումների, պետական համակարգի բարեփոխման ուղղությամբ:
Նա նշեց, որ մի շարք ուղղություններով կան պայմանավորվածություններ, մասնավորապես, բոլոր շփումները մեր եվրոպացի գործընկերների հետ ցույց են տալիս, որ կա մոտեցում, հստակ կամք՝ շարունակելու համագործակցությունը և գտնելու ճկուն մեխանիզմներ:
«Համոզված եմ, որ մենք մեր պետականությունը պետք է կառուցենք՝ ելնելով եվրոպական արժեքներից, որը նաև մեր մշակույթի մի մասն է, և արժեքային հիմքն այն է, ինչը մենք կառուցելու ենք հետագայում»,- հավելեց Մ. Շահգելդյանը: