Աբու Դաբիում Լուվրի թանգարանի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենաթանկարժեք արվեստի գործը՝ Լեոնարդո դա Վինչի վրձնին պատկանող «Աշխարհի փրկիչը» կտավը: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT):
Կտավի գտնվելու վայրը հայտնի չէ նաև փարիզյան Լուվրի աշխատակիցներին, որոնք կապի մեջ են Աբու Դաբիի գործընկերների հետ: Նկարի տեղը չգիտեն նաև ֆրանսիական իշխանություները:
Հարկ է նշել, որ կտավը դեռ սեպտեբերին պետք է ցուցադրվեր Աբու Դաբիում, սակայն այն ժամանակ միջոցառումը հետաձգվել էր անհայտ պատճառներով:
1500 թվականին ծնված կտավը 2017 թվականին վաճառվել էր 400 միլիոն դոլարով: Գործարքը կազմել էր 450,3 միլիոն դոլար՝ հաշվի առնելով հարկերը և այլն: Կտավի գնորդը սաուդցի արքայազն Բադեր բին Աբդուլա բին Մոհամմեդ բին Ֆարհան Ալ Սաուդն է, նախորդ սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը: