Բարի օր Հասարակություն 

Լոս Անջելեսում գնդակահարել են հայտնի ռեփեր Էրմիաս Ասգեդոմին

analitik.am

Լոս Անջելեսում իր հագուստի խանութի մոտ գնդակահարել են ամերիկացի ռեփեր Էրմիաս Ասգեդոմին, ով ավելի հայտնի է Nipsey Hussle անունով: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Ռեփերը 33 տարեկան էր:

Հարձակման ժամանակ ևս երկու մարդ տուժել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով, կասկածյալը 20-ամյա սևամորթ տղամարդ է: Ականատեսները հայտնում են, որ կասկածյալը սպանության վայրից փախուստի է դիմել ավտոմեքենայով, որի ղեկին կին է եղել:

Ռեփերը կապ է ունեցել Crips խմբավորման հետ:

Հավելենք, որ 2008 թվականից ռեփերի կարիերա սկսած Nipsey Hussle-ն աշխատել է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Drake-ը, Rick Ross-ը, Young Thug-ը և Snoop Dogg-ը:

 

 

Նույն շարքից