Պարզվում է, որ Թուրքիայում կայացած առաջին գեղեցկության մրցույթում հաղթողը հայուհի է՝ Արաքսի Չետինյանը: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Մրղցույթը կայացել է 1925 թվականին:
Նախկինում կարծիք է եղել, որ առաջին «Միսս Թուրքիա» մարցույթը կայացել է 1929 թվականին, սակայն «Hürriyet» թերթում Ֆեզա Քյուրջօղլուի հետազոտության հրապարակումից հետո թուրք հանրությունը փոխել է կարծիքը:
Հայուհին ոչ միայն կարողացել է ցեղասպանությունից 10 տարի անց հաղթել գեղեցկության մրցույթում, այլ նաև կոտրել է կարծատիպերը, թե կանայք իրավունք չունեն երևալ հասարակական վայրերում:
Չետինյանի մասին շատ բան հայտնի չէ, նրա մասին ինֆորմացիան երկար տարիներ խնամքով թաքցվել է: Հայտնի է, որ մրցույթում հաղթելուց հետո Արաքսին աշխատել է որպես մոդել: Նա մասնակցել է, նաև երկորդ «Միսս Թուրքիա» մարցույթին, որը կայացել է 1929 թվականին՝ զբաղեցնելով արդեն երրորդ հորիզոնականը:

