Հասարակություն գլխավոր 

Վարչապետն ակցիայի մասնակիցներին կանչեց վերև

Այսօր՝ ապրիլի 1-ին, վաղ առավոտից Օպերայի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի հեռացման դեմ պայքարող արվեստագետները ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Ակցիայի մասին որոշումը վերջիններս կայացրել էին մարտի 30-ին կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում էլ կազմվել էր նամակը, որը փոխանցվելու է վարչապետ Փաշինյանին:

Քիչ առաջ ակցիայի մասնակցիներից մի քանիսին ՀՀ վարչապետը կանչեց քննարկմանը: Ըստ որոշ տեղեկությունների, հանդիպմանը մասնակցելու է նաև Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:

Նույն շարքից