Քաղաքական 

Սկսվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստը

Նեապոլում սկսվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին:

 

Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է կոռուպցիայի, քաղաքական կուսակցությունների անօրինական ֆինանսավորման և 2006-ից 2008 թվականների ընթացքում խորհրդարանականներին կաշառելու համար:

 

Հետաքննության համաձայն՝ Բեռլուսկոնին օգտագործել է անօրինական սխեմաներ՝ Ռոմանո Պրոդիի ղեկավարությամբ կառավարության հրաժարականին հասնելու համար:

Որպես մեղադրող հանդես է գալիս Իտալիայի խորհրդարանի վերին պալատը:

Նույն շարքից