Նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, որովհետև բանակցություներում այս պահին չկա հստակ բովանդակային փուլը: Կողմերը խոսում են բանակցությունների պատմության, միմյանց ընկալումների մասին և այլն: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև բանակցությունների մասին:
Ինչ վերաբերում է հումանիտար միջոցառումներին, որոնց մասով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, Ռուբինյանը նշեց, որ դրանք նույնպես պետք է մշակվեն, հստակ լուծումներ այս պահին չկան, սակայն խոսքը վերաբերում է հավասարաչափ երկկողմանի ինչ-որ հումանիտար ակցիաներին, ինչը միտված պետք է լինի փոխվստահության մակարդակի բարձրացմանը և բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն:
Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացած Փաշինյանի-Սահակյանի հեռախոսազրույցի մասով ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ երկու երկրների ղեկավարները ճշտել են որոշակի հարցեր: Նա հայտնեց, որ բանակցություններից հետո ևս Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը խոսել են. «Մանրամասներին չեմ տիրախետում, սակայն կարող եմ ասել, որ մենք մտահոգվելու առիթ չունենք»:
Ռուբեն Ռուբինյանը, չնայած նրան, որ չցանակացավ խոսել այդ մասին, պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է գնահատում Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ ձևաչափի փոփոխություն չի լինելու: ԱԺ պատգամավորն ասաց, որ նորմալ է գնահատում: