Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված 2013թ. պետական գույքի կառավարման ոլորտում կառավարության աշխատակազմի կատարած աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:
ԼՂՀ Նախագահը նշել է, որ պետական գույքի կառավարումը հանդիսանում է տնտեսության կարեւոր ուղղություններից մեկը, եւ դրա արդյունավետ իրականացումից մեծապես կախված է առկա ներուժի ճիշտ օգտագործումը եւ զարգացման համար հուսալի նախադրյալների ստեղծումը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: