Բարի օր Հասարակություն 

Տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը երբեք Հայաստանի բանաձևը չի եղել՝ որևէ իշխանության ժամանակ. Մարուքյան

analitik.am

Տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը երբեք Հայաստանի բանաձևը չի եղել՝ որևէ իշխանության ժամանակ: Դա Ադրբեջանի բանաձևն է, որը փորձ է արվում մեզ հրամցնել: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մենք ասում ենք՝ ախպեր ջան, ձեր այդ բանաձևը կարող է այլ ձևով նաև ձևակերպվել. Ոչ թե մենք պետք է վախենանք, որ դուք մեր վրա հարձակվելու եք, դրա համար ինչ-որ բան զիջենք, այլ ասում ենք՝ դու վախեցեք, որ հարձակվելու դեպքում կարող եք կորցնել»:

Մարուքյանի խոսքերով, այլ բան է այն, որ պետք է հասկանալ ՀՀ Պաշտպանության նախարարի ԱՄՆ-ում արված հայտարարության և Փաշինյան-Ալիև հանդիպման իրար հետ կապ ունենալը. «Ես կարծում եմ, որ իրար հետ կապված պետք է լինեն, բայց նաև կարծում եմ, որ սրա հետ կապված իշխանությունները կտան մեկնաբանություններ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Տոնոյանը հայտարարել էր՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև չկա, Հայաստանը որևէ բան չի զիջելու և նոր պատերազմը նոր տարածքներ է արժենալու Ադրբեջանին:

Նույն շարքից