Քաղաքական 

Չենք ափսոսում, որ չենք միացել Փաշինյանի քայլարշավին. Մարուքյան

Այսօր՝ ապրիլի 1-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե մեկ տարի անց ափսոսում է արդյո՞ք, որ չի միացել Նիկոլ Փաշինյանի սկսած քայլարշավին, որն ավարտվեց Հայաստանում իշխանափոխությամբ, ինչը հնարավորություն կտար կադրերով հարստանցել կառավարությունը, ասաց, որ հիմա էլ կադրեր գնացել են, եթե եղել է առաջարկ. «Ինչ վերաբերում է ափսոսանքին, ապա որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել, այդ հարցին շատ ենք պատասխանել: Եթե մենք ինչ-որ բան սխալ արած լինեինք, այսօր չէինք լինի, քաղաքական արենայում գոյություն չէինք ունենա, մինչդեռ մենք ավելին ենք, քան՝ կայինք»:

Մարուքյանի խոսքերով, այն, ինչը եղել է, շատ լավ ու ճիշտ է եղել. «Հիմա հետ չպետք է նայենք, պետք է առաջ նայենք ու կապիտալազացնենք, քանի որ ժամանակն առաջ է գնում, ժողովուրդն էլ սպասումներ ունի: Մարդիկ փոփոխություններ են ուզում, մինչդեռ նրանք արձանագրում են, որ կյանքը վատանում է»:

Նույն շարքից