Քաղաքական 

Որտեղ նոր իշխանությունները փորձել են փոփոխություններ անել, որ լավ լինի, ավելի վատ է եղել. Մարուքյան

Այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով օրեր առաջ կառավարության նիստում քննարկված հարցերից մեկի մասին, երբ պարզվեց, որ համակարգի փոփոխության արդյունքում «Արմաթ» կենտրոնների աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, ինչը զարմացրել էր նաև վարչապետին, ում խոսքերով, համակարգի փոփոխության արդյունքում վիճակը պետք է լավանա, ոչ թե վատա. «Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, որի արդյունքում տվյալ ոլորտում աշխատող մարդկանց կյանքը վատթարացել է: Վարչապետի հարցը շատ լեգիտիմ հարց է: Դա էլ է կադրերի պրոբլեմ: Եսիմ ով եսիմ որտեղ եսիմ ինչ է որոշել: Երբ հարցնում ես, չեն էլ կարողանում պատասխանել»:

ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ մի օրինակ էլ ինքը կարող է բերել. «Օրինակ գոյություն ունի պետական հուշարձանների պահպանության մարմին: Խոսքը կրկին վերաբերում է Մշակույթի ոլորտին, որտեղ քաոս է ու շունը տիրոջը չի ճանաչում: Այդ մարմինը ունի հուշարձանների պահապաններ, որոնք ստանում են 50-60 հազար դրամ աշխատավարձ: Նախկինում այս պահապաններին նաև փող են տվել, որ նրանք գնան բարձրանան սարերի գլխին  հասնեն, տվյալ հուշարձանի վիճակի մասին արձանագրում կազմեն և զեկուցեն նախարարությանը: Հիմա հունվարից թե դեկտեմբերից սկսած այդ փողը չեն տալիս և մարդիկ իրենց գրպաններից են փողը դնում: Այդ մարդիկ հիմա ուզում են իմանալ, թե ինչ պետք է անեն, ասում եմ, որ պետք է գնալ: Բայց երկար չի կարող այսպես շարունակվել, մարդիկ չեն կարող 60 հազար դրամ աշխատավարձով ամեն ինչ անել: Այսպիսի խնդիրներ կան տասնյակ ոլորտներում»:

Մարուքյանը նշեց, որ անցած մեկ տարվա մեջ որտեղ նոր իշխանությունները փորձել են փոփոխություններ անել, որ լավ լինի, ավելի վատ է եղել. «Չգիտեմ ով նստել է ու որոշումներ կայացրել՝ առանց հասկանալու: Ինչ վերաբերում է նրան՝ կյանքը լավացել է, թե՝ ոչ, պետք է սոցիոլագիական հարցումներ անել ու պարզել:

 

Նույն շարքից