Հասարակություն 

Ավիավթարի արդյունքում մահացել է Ռուսաստանի 4-րդ ամենահարուստ կինը /տեսանյութ/

Մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆորտում Epic-LT մասնավոր օդանավով վայրէջք կատարելու ժամանակ մահացել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը՝ S7 Airlines-ի բաժնետերերից Նատալյա Ֆիլաևան: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ վթարի արդյունքում օդանավն ամբողջությամբ այրվել է:

55-ամյա Ֆիլաևան Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկում 4-րդն էր: Forbes  ամսագրի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար:

Նույն շարքից