Այսօր՝ ապրիլի1-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» ՀԿ վարչության անդամ Վահե Աթանյանը, խոսելով իրենց կազմակերպության ստեղծման և գործառույթների մասին, հայտարարեց, որ պատերազմից հետո վիրավորված մասնակիցների առողջության, առկա այլ խնդիրներ կապակցությամբ իրենք ձեռնամուխ են եղել հասարակական կազմակերպություն ստեղծմելուն։
Նրա խոսքով, այս կազմակերպությունն արդեն 8 ամիս է ինչ ստեղծվել է, սակայն այն նոր է սկսել զբաղվել իր առջև դրված խնդիրների լուծմամբ․«Մենք հանդիպում ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, մեր նպատակը մեր առջև դրված խնդիրների իրականացումն է»։
Աթանյանը նշեց, որ ներկայումս իրենց առաջնային խնդիրն այս կազմակերպությունը հանրայանացնելն ու պատերազմի մասնակիցներին ներգրավելն է. «Ներկայումս մենք աշխատում ենք ապրիլյան պատերազմին մասնակցած անձանց մեր կազմակերպության մեջ ներգրավելու ուղղությամբ»։
Բանախոսը հայտնեց, որ իրենց կազմակերպությունն ունի 60 և ավելի անդամ։ Նա նշեց նաև, որ որոշ մասնակիցներ չեն ցանկանում միանալ իրենց. «Մտածում են, որ մեր կազմակերպությունն էլ է քաղաքական նպատակ հետապնդում, դրա համար էլ չեն անդամագրվում»։
Վահե Աթանյանը տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի կունենա մոմավառություն և այցելություն Եռաբլուր՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում զոհվածների։