Հասարակություն 

Լիլիթ Մակունցը՝ Կոնստանտին Օրբելյանի հետ հեռախոսազրույցի մասին

Այսօր՝ ապրիլի 2-ին, Մշակույթի նախկին նախարար, ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, խոսելով Օպերայի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ կոռեկտ չի համարում որևէ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով այն, որ ինքը նախկին նախարարն է:

Ինչ վերաբերում է զանգին, որի ընթացքում ինքն իր զարմանքն է հայտնել Օրբելյանին պաշտոնանկության հետ կապված, Մակունցը նշեց, որ մարտի 28-ին իր և Օրբելյանի ընդհանուր ընկերներից մեկն ասել է, որ Օրբելյանը լավ չի զգում և առաջարկում է, որպեսզի ինքը զանգահարի իրեն. «Ես զանգահարեցի Օրբելյանին և տեղեկացա, թե ինչ է եղել: Նա տեղեկացրեց նաև, որ հաջորդ օրը մամուլի ասուլիս է հրավիրում: Ես որևէ մեկնաբանություն չեմ տվել, ասել եմ միայն որ տեղյակ չեմ ու որ որևէ միջամտություն չեմ կարող անել: Մնացածը մեկնաբանություններ են զուտ»:

Լիլիթ Մակունցը որևէ մեկնաբանություն չտվեց այն մասով՝ իմացել արդյո՞ք ինքը, որ Օրբելյանի նշանակումն օրենքի խախտումով է եղել, ինչպես հայտնում  նախարարի պաշտոնակատար նազենի Ղարիբյանը:

 

Նույն շարքից