ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռաախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի ԼՂ հարցից, կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ակտուալ թեմաների, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության մասին: