Քաղաքական 

Թուրքիայում նվազել է Էրդողանի վարկանիշն ու հեղինակությունը. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար, որպես քաղաքական գործչի, ով կարևոր ընտրությունների առջև է կանգնած այս տարի, առաջնայինը ներքին քաղաքական իրադրությունն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մասին, այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան՝ ավելացնելով, թե Թուրքիան այնպիսի մի պետություն է, որը խորապես ներգրավված լինելով տարածաշրջանային գործողությունների մեջ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ձգտելով լինել Եվրամիության անդամ՝ միաժամանակ իր համար կարևոր է համարում արտաքին քաղաքականությունը:

 

«Եթե երկրի ղեկավարը չի կարողանում երկրի համար ստեղծել բարենպաստ արտաքին միջավայր, դա նշանակում է, որ Թուրքիայում տուժում է Էրդողանի և՛ հեղինակությունը, և՛ նրա կուսակցության վարկանիշը»,-հայտարարեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Նրա հաղորդմամբ՝ մենք տեսնում ենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը գնալով ընկնում է երկրում: Բանախոսի հավաստմամբ՝ դա դեռ ճգնաժամային իջեցում չէ, բայց միտումը կա:

 

 

«Գնալով Թուրքիայում Էրդողանի արտաքին քաղաքականությունը գնահատվում է որպես անհաջողակ»,,-նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ:

Նույն շարքից