ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագորվ Վլադիմիր Բաղիյանը հետմահու պարգևատրվել է 2018 թվականի սեպտեմբերին օդանավի ուղևորներին փրկելու համար:
Անցած տարի սեպտեմբերի 1-ին Մոսկվա-Սոչի չվերթի Utair օդանավը դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել: Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բաղիյանն առաջինն էր օգնության հասել ուղևորներին, սակայն մահացել էր սրտի կաթվածի արդյունքում:
Նա օդանավակայանում աշխատում էր 1985 թվականից: