Լուսինե Հարոյանն այլևս Ազգային առաջընթաց կուսակցության անդամ չէ։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Տեղեկացնենք բոլոր լրատվականներին, որ Լուսինե Հարոյանն այլևս Ազգային առաջընթաց կուսակցության անդամ չէ»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հարոյանն Ազգային առաջընթաց կուսակցության առաջին համարն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: