Միջազգային Հասարակություն 

Ինքնուրույն, նախաձեռնող և կարծրատիպեր կոտրող․ Ինչպիսին են արաբական շեյխերի կանայք և աղջիկները /Լուսանկարներ/

Խոսելով արևելյան կանանց մասին՝ մենք պատկերացնում ենք գլխից մինչև ոտքեր կտորով ծածկված կանանց: Իրականում այս ամենը կարծրատիպեր են, և նրանք կոտրել են դրանք՝ օրինակ ծառայելով աշխարհում ապրող բազմաթիվ կանանց համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արաբական շեյխերի կանանց և աղջիկներին․

Հայա բինթ ալ-Հուսեյն

Հայան Հորդանանի արքայադուստրն է, Հորդանանի ներկայիս թագավոր Աբդալլահ իբն Հուսեինի հարազատ քույրը: 2000 թվականին մասնակցել է Ավստրալիայում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին Հորդանանի օլիմպիական հավաքականի կազմում: Արքայադուստրն ամուսնացել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, փոխնախագահ և Դուբայի Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի հետ:

Ամիրա Ալ-Թավիլ

Սաուդյան Արաբիայի արքայադստերը շատերն են նախանձում: Ամիրան համարվում է Արևելքի ամենագեղեցիկ կանանցից մեկը:

Ադիլա Բինթ Աբդալլա

Սաուդյան Արաբիայի թագավորի դուստրը բացահայտ աջակցում է արաբական հասարակության կանանց ավանդական դիրքորոշման փոփոխմանը: Բացի այդ Ադիլան փորձում է կյանքը հեշտացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով նրանց խնդիրների վրա:

Մայիթա բինթ Մոհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթում

Մայիթան ոչ միայն Դուբայի շեյխի դուստրն է, այլև պրոֆեսիոնալ մարզիկ: Նա զբաղվում է բացառապես նրանով, ինչը սիրում է, և դա սպորտն է: Քաղաքական կամ հասարակական ոլորտում նա գործունեության չի ծավալում:

Դինա Աբդուլալիզ Ալ-Սաուդ

Արևելքի առավել նորաձև կանանցից մեկը: Զարմանալի չէ, որ 2016 թվականին հենց նա է ղեկավարել «Vogue Arabia»-ը: Սաուդյան արքայազնի կինը հագնում է գերժամանակակից հագուստ, ինչպես նաև սիրում է փորձարկել նոր սանրվածքներ:

Դանա Ալ-Խալիֆա

Բահրեյնի արքայադուստրն է, որը ոգեշնչում է աշխարհում միլիոնավոր մարդկանց, ովքեր հետևում են նորաձևությանը: Դանան ունի իր սեփական բլոգը, որից շատ նորաձև կանայք ստանում են նոր գաղափարներ և սկսում են կոտրել կարծրատիպեր:

Գիդա Թալալ

Հորդանանի արքայզնի կինն ունի գերազանց կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող աշխարհի լավագույն հրատարակություններում: Գիդան այժմ զբաղվում է բարեգործությամբ, նա հատուկ ուշադրություն է դարձնում մանկական օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին։

Նույն շարքից