Բարի օր Տնտեսություն 

TI’ME և Chronograph խանութ-սրահները ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին. Տեսանյութ

analitik.am
Baselworld- ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեցարիայի Բազել քաղաքում:
Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը ՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։

«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,-նշեց TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:
Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 1800:

«Chrongraph խանութ-սրահն արդեն 10 տարի է մասնակցում է ժամագործության և ոսկերչության ոլորտում տարվա կարևորագույն ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով իր հաճախորդներին առաջարկել սրահում ներկայացված բրենդերի տարվա ամենայուրօրինակ և բացառիկ նմուշները: Սա նաև հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորարարական և ամենաարդի տենդենցները, նոր ապրանքանիշեր և ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում »,-ասաց Chrongraph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։

Նշենք, որ TI’ME ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում և Բելոռուսում, իսկ Chronograph ընկերությունները ներկայացված են Հայաստանում և Վրաստանում։ Երկուխանութ-սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և միավորում է ավելի քան 15 անուն բրենդեր ավելի քան 3000 աշխատակիցներով։

 

Նույն շարքից