Ռուսաստանի չորրորդ ամենահարուստ կնոջ՝ Նատալյա Ֆիլևայի (կարողությունը՝ 600 միլիոն դոլար) մահվան պատճառ դարձած ավիավթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել օդաչուի սխալի արդյունքում: Այս մասին հայտնում է Կոմերսանտը՝ նշելով, որ հենց սա է քննարկվող հիմնական վարկածը:
Հիշեցնենք, որ Epic LT օդանավում, բացի Ֆիլևայից, եղել է նաև վերջինիս հայրը: Բոլորը մահացել են:
Ենթադրվում է, որ վայրէջքի ժամանակ օդաչուն թույլատրելիից արագ է իջեցրել օդանավի, ինչի արդյունքում չի կարողացել կառավարել այն և տեղի է ունեցել վթարը:
Հավելենք, որ արդեն քրեական գործ է հարուցված: