Հասարակություն գլխավոր 

Ապրիլյան պատերազմից հետո մեր մարտահրավերները չեն փոխվել. Պաշտպանության փոխնախարար

Մենք երբևիցե որևէ գործողություն կատարելուց առաջ պետք է հիշենք այն սխրանքը , որը կատարել են մեր զինծառայողները, կամավորականներն այդ չորսօրյա մարտական գործողությունների ընթացքում: Բացի դրանից, այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ ևս մեկ անգամ պատրաստ լինելու ցանկացած զարգացման և դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք մենք ունենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալյանը:

Այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

Բալայանը նշեց, որ մարտահրավերներն այդ օրերից չեն փոխվել, հնարավոր է լարվածության մակարդակի փոփոխություն կա, սակայն դա որևիցե կերպով չի ազդում ԶՈւ-ի մարտունակության, զգոնության վրա:

Փոխնախարարը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակը որակական փոփոխություններ է կրել՝ ինչպես մարտական պատրաստվածության, այնպես էլ սպառազինության և ռազմամթերքի մասով. «Ես կարող եմ ասել, որ փոփոխություններ կան տեխնիկական միջոցների մասով, որոնցով այսօր համալրվել են Զինված ուժերը՝ տեսադիտարկման սարքեր, համապատասխան ավտոմատացված կառավարման սարքերը և այլն»:

Խոսելով ԱՄՆ-ում ՀՀ Պաշտպանության նախարարի հայտնի հայտարարության մասին՝ Բալայանը նշեց, որ հստակ մեսիջներ են տրվում՝ այլևս սահմանների պահպանություն չի լինելու միայն, այլ նաև լինելու է պաշտպանություն, որը նաև ենթադրում է որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, այսինքն՝ հակառակորդի թիկունք:

 

 

 

Նույն շարքից