Հասարակություն 

Բավ է որոշ մարդիկ ջուր լցնեն ադրբեջանցիների կեղծ քարոզչության ջրաղացին. Էդուարդ Շարմազանով

Արցախի անվտանգության ապահովումն ու անկախության միջազգային ճանաչումը կա ու պետք է լինի մեր առաջնային նպատակներից մեկը։

Այս նպատակին հասնելու համար չպիտի լինի իշխանութուն և ընդդիմություն։

Այստեղ բաժանարար գծեր քաշելն անթույլատրելի է։

Պետք է յուրաքանչյուր օր պայքարել հանուն սեփական անկախության և պետականության համար,քանզի անթույլատրելի է մուրացկանությունը քաղաքականության ու դիվանագիտության մեջ։

Մուրացկանին տալիս են անկելանոց,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։

Անկախ հայրենիք ունենալու համար' պետք է ապրել ու պայքարել ամեն վայրկյան։

Իշխանությունն ու ընդդիմությունը կգան ու կգնան,բայց Աստված ու Հայրենիք հավերժ են։

Հավերժ փառք նրանց, ովքեր սեփական ես-ը զոհել են հանուն մենք-ի։

Հ.Գ.Եվ 2016թ-ի ապրիլին և այսօր պնդում եմ,որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում անհաջողության է մատնվել և ձախողվել։

Բավ է որոշ մարդիկ ջուր լցնեն ադրբեջանցիների կեղծ քարոզչության ջրաղացին։

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից