Բարի օր Հասարակություն 

Երբ փամփուշտը վերջանում է, եթե բահն է զինվորի ձեռքին պետք է բահով կռվի, բահն էլ է սպառազինություն. Քոչարյան

analitik.am

Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ մինչ այդ պետք է ամրացնել անվտանգության գոտին՝ մինչև որ հնարավոր կլինի հասնել արժանապատիվ խաղաղության լուծման:

«Մենք երբեք որևէ ավելորդ տարածքի կարիք չունենք: Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ հակառակորդի կողմից կհայտնվենք կրակի տակ: Դրա համար բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու: Ադեկվատ պատասխանի խնդիր կա: Հակառակորդն էլ պետք է իմանա, որ պատասխանը միշտ  լինելու է ու մենք դրա հնարավորությունն ունենք»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ըստ խոսակցությունների, ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորները ստիպված են եղել բահով կռվել, երբ փամփուշտը վերջացել է, Քոչարյանը նշեց. «Երբ փամփուշտը վերջանում է, եթե բահն է իր ձեռքին պետք է բահով կռվի, բահն էլ է սպառազինություն: Եթե բահը չլինի, կարող է քարը լինի: Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար բավարար պաշարներով տվյալ տարածքում նստած լինենք»:

 

Նույն շարքից