Քաղաքական 

Թուրքիան երկու հարևանների՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին նոր սահմանային անցակետեր է բացում. ԶԼՄ-ներ

Թուրքական «Աքշամ» օրաթերթը գրում է, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Թուրքիան երկու հարևանների՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին նոր սահմանային անցակետեր է բացում։

 

Голос России ռադիոկայանի թուրքական ծառայությունը գրում է, որ շարունակվում են նաև սահմանամերձ տարածքներն ականազերծելու աշխատանքները։

 

Նոր սահմանային անցակետերի կառուցման համար նախատեսվում է ծախսել 52 մլն եվրո։ Այդ նախագծին զուգահեռ՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին արդիականացման աշխատանքներ են տարվում։

 

Ինչպես հայտնի է, Անկարայի և Երևանի կողմից 2009թ.-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո դրանք չվավերացվեցին։ Բաքվի ճնշման տակ Անկարան այդ Արձանագրությունները չվավերացրեց, և այդ փաստաթղթի հետ որևէ կապ չունեցող Ղարաբաղի հարցը փոխկապակցեց, իսկ փաստաթղթում տեղ գտած դրույթները կյանքի չկոչվեցին։

 

Սակայն վերջերս երկու երկրների հարաբերություններում դարձյալ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, հայտնում է Голос России ռադիոկայանի թուրքական ծառայությունը։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հայաստանի կառավարության հրավերով մեկնեց Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին. դա այդ փոփոխություններից մի օրինակ էր։

Նույն շարքից