Բարի օր Հասարակություն 

Ամենահեղինակավոր օրենքով գողը մի քանի օրից ազատ կարձակվի

analitik.am

Քութայիսյան գողական կլանի ղեկավար 61-ամյա Տարիել Օնիանին, ով ավելի հայտնի է Տարո անունով, ապրիլի 9-ին ժամկետից շուտ ազատ կարձակվի: Այս մասին հայտնում է Ռոսբալթը:

2010 թվականին Տարոն 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել Մոսկվայի դատարանի կողմից մարդ առևանգելու և շորթման համար: Նա պետք է ազատ արձակվեր 2019 թվականի հուլիսի 11-ին:

Ռոսբալթը գրում է, որ Օնիանին այս պահին համարվում է քրեական աշխարհում ամենաազդեցիկ օրենքով գողը և ենթադրվում է, որ նրա՝ ազատության մեջ հայտնվելուց հետո սրվելու է №1 օրենքով գողի համար պայքարը: Հարկ է նշել, որ Տարոն հետախուզման մեջ է գտնվում իսպանական իրավապահների կողմից, սակայն դա անհեռանկար գործ է համարվում, քանի որ նա դժվար թե հայտնվի վերջիններիս մոտ:

Ենթադրվում է, որ Տարոն արտագաղթելու է Վրաստան, ապա տեղափոխվելու է Թուրքիա, որտեղ հավաքելու է քրեական աշխարհի գեներալներին և լուծելու է հարցերը՝ կապված գողական աշխարհում ղեկավարի հետ:

 

Նույն շարքից