ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014թ. մարտի 3-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ինչպես փոխանցում է rbc.ru-ն, երկու երկրների առաջնորդները կքննարկեն իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, որոնք ընթանում են ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Հաջորդ կարևոր հարցը կդառնա իրանական միջուկային ծրագիրը և միջանկյալ համաձայնագիրը, որը կնքվել է միջազգային միջնորդ «վեցյակի» կողմից (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ և Գերմանիա)։