Հասարակություն 

Երկիր մոլորակի բնակչության թիվը հասել է 7,7 միլիարդ մարդու

Երկիր մոլորակի բնակչության թիվը հասել է 7,7 միլիարդ մարդու: Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Զեկույցում նաև նշված է, որ 2050 թվականի մեր մոլորակի բնակչության թիվն արդեն կհասնի 9,7 միլիարդի:

Նշվում է, որ մոլորակի բնակչության թվի աճին զուգահեռ նվազել է ծնելիության մակարդակը, աճել է բնակչության ծերության մակարդակը, աճել է նաև ուրբանիզացիան:

Հիմա Երկիր մոլորակում ծնելիության մակարդակը կազմում է 2,5 երեխա մեկ կնոջ կտրվածքով, 2030 թվակիանին այդ ցուցանիշը կկազմի 2,4: Կանխատեսվում է, որ 2050 թվականին մոլորակի բնակչության 70 տոկոսն ապրելու է այնպիսի երկրներում, որտեղ ծնելիության մակարդակը ցածր է անհրաժեշտ ցուցանհիշից: Խոսքը վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակի մասին է:

Հավելենք, որ 65 և ավելի տարիք ունեցող բնակչության թիվն անշեղորեն աճում է:

Նույն շարքից