Երբ այդ հայտարարությունն արվել է, Նիկոլ Փաշինյանը եղել է ՀԱԿ-ի պատգամավոր, ես այդ կարծիքին չեմ և նման փաստ այսօր մենք չունենք: Ադրբեջանն այսօր չի դարձել ԵԱՏՄ-ի անդամ և այդպիսի նպատակ էլ չունի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ առաջ արված հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է:
«Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում է՝ չլինելով որևէ նման կառույցի անդամ, քան՝ մենք: Հետևաբար այդ թեզը չի ապացուցվել»,-ասաց Մարուքյանը: