Քաղաքական 

Էրդողանին գաղտնալսելու փաստով քրեական գործ է հարուցվել

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստով, տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականի կայքը։

 

Քրեական գործի շրջանակում հարցաքննվել է 4 մարդ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալի շրջանակներում գաղտնալսվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսը։

 

Թուրքական հետախուզությունը բացահայտել էր, թե որտեղ է գտնվել հատուկ սարքավորումը, որի միջոցով տեղի է ունեցել գաղտնալսումը։

 

Մոտ մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել լուրջ կոռուպցիոն խախտումների մասին և մեկ տարվա ընթացքում գաղտնալսել էր մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետին։

 

Անօրինական գաղտնալսումների փաստի պատճառով աշխատանքից ազատվել էր Հեռահաղորդակցային կապերի ծառայության ղեկավար Ջեմալեթթին Չելիքը։

Նույն շարքից