Բարի օր Հասարակություն 

Վարչապետին հրավիրել ենք խմբակցություն, որ գա փակ ռեժիմով տեղեկություն տա. Էդմոն Մարուքյան

analitik.am

Մենք վարչապետին հրավիրել ենք խմբակցություն, որ գա և փակ ռեժիմով մեզ ներկայացնի Արցախի հետ կապված վերջին իրադարձությունները՝ ինչ են խոսել, ինչ ընթացքում են բանակցությունները: Այսօր՝ ապրիլի 2-ի, Եռաբլուրում հայտարարել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանից պարզաբանումներ են ուզում ստանալ նաև Պաշտպանության նախարարի հայտարարությունների մասով: Ընդ որում, Մարուքյանի խոսքերով, Տոնոյանի հայտարարությունները սադրիչ չեն, ոչ էլ պատերազմի մասին են, դրանք միտված են խաղաղության և մեսիջ է հղվում ադրբեջանական կողմին, որ նոր պատերազմի դեպքում Բաքուն կարող է նոր տարածքներ կորցնել:

Հանդիպման օրը դեռ հայտնի չէ, սակայն կա նախնական պայմանավորվածություն:

Նույն շարքից