Ֆրանսիական France Football պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները:
Ցանկի առաջին հորիզոնականում Լեոնել Մեսսին է: Արգենտինացին վաստակել է 130 միլիոն եվրո: Այս գումարի մեջ ներառված է նրա աշխատավարձը և գովազդային պայմանագրերից ստացած եկամուտը: Երկրորդ հորիզոնականում Կրիշտիանո Ռոնալդուն է: Թուրինյան գրանդի հարձակվողը վաստակել է 113 միլիոն եվրո:
Իսկ եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով վաստակել է 91,5 միլիոն եվրո: