Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր՝ ապրիլի 2-ին, հանդիպելու է Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին հայտնում են ռուս պատրիարքի մամուլի ծառայությունից:
Գարեգին 2-րդը Մոսկվա է մեկնել այսօր:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միջեկեղեցական համագործակցությանը:
Մոսկվայում Հայոց կաթողիկոսը նաև հանդիպում է ունենալու բարերաների հետ և քննարկելու է տարբեր նախագծեր: