Քաղաքական 

Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման հարցը պետք չէ «թթվեցնել». վրաց նախարար

Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման հարցը պետք չէ «թթվեցնել»։

 

«Եթե նման առաջարկ եղել է, ուրեմն պետք է այն քննարկել՝ առանց հետաձգելու»,-ասել է պաշտոնյան։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2 պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները սկսել են շրջանառվել, երբ վրաց լրագրողներից մեկը նման հարց է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ հարցին Պուտինը պատասխանել է՝ ասելով, որ եթե Վրաստանի ղեկավարը ցանկանա, ապա ինքը դեմ չէ։

 

Այդ նույն օրը Պուտինի վրաց գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ եթե կա ռուս-վրացական հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրելու հնարավորություն, ապա նման հանդիպում չի բացառվում։

Նույն շարքից