Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի նախկին պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

Ապրիլի 7-ին տեղի է կունենա ԵԿՄ համագումարը, որի ժամանակ կընտրվի միության նոր նախագահը:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում էլ քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը:  ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի նախկին ղեկավարն էր Հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով պաշտոնանկ արվեց հայտնի դեպքերից հետո:

 

Նույն շարքից