Հասարակություն 

Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չի գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ԱԳՆ-ի հայտարարություններն են ապակառուցողական եղել, ոչ թե իմ: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավթի Տոնոյանը՝ խոսելով ադրբեջանական կողմի արձագանքների մասին իր՝ ԱՄՆ-ում արած հայտարարությանը:

Հարցին, թե իր արած հայտարարությունն արդյո՞ք համաձայնեցված է եղել վարչապետ Փաշինյանի հետ, Տոնոյանը նշել է, որ կառավարությունը մեկ ծրագիր է իրականացնում. «Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չի գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա: Ես զարմանում եմ՝ մեր հանրությունն ինչի՞ վրա է զարմանում: Շատ ավելի կարևոր խնդիրներ եմ այնտեղ քննարկել, շատ ավելի կարևոր արդյունքներ ենք գրանցել՝ միջազգային համագործակցության, Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակներում: Ընդլայնելու ենք խաղաղապահ առաքելության ոլորտում մեր գործունեությունը և աջակցություն ենք ստանալու»:

Նույն շարքից