Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի նրան, որ իրեն մեղադրում են ապրիլյան պատերազմի մեջ, իբր պայմանավորված պատերազմ է եղել:
Այլ հարցերի երրորդ նախագահը չպատասխանեց: Նա չպատասխանեց նաև այն հարցին, թե երբ է պատրաստվում խոսել և մինչև երբ է լռելու՝ միայն ասելով, որ խոսելու է, երբ ժամանակը գա:
ՀՀԿ վերնախավը Սերժ Սրագսյանի ղեկավարությամբ Եռաբլուրում է հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին: