Քաղաքական 

Պետք է մշտապես ազգ-բանակ լինենք, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության, մեր ապագայի հետ կապված կառուցել նենգ ծրագրեր. Վիգեն Սարգսյան

Ինչպես ապրիլին Զինված ուժերը հերոսաբար արձագանքեցին այդ մարտահրավերին, մեր երկիրը, մեր Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն արձագանք տալուն: Հակառակորդը նենգ է, վտանգը՝ մեծ: Մեզ համար Արցախի հարցը կենսական հարց է, մեր երրկրի գոյատևման, մեր ժողովրդի առաջընթացի հարցն է, մեր ինքնության հարցն է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, մեր երկիրն ու ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինեն՝ համախմբվելու, ինչպես ապրիլին, մարտունակ լինելուն, ինչպես՝ ապրիլին. «Պետք է մշտապես ազգ-բանակ լինենք, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության, մեր ապագայի հետ կապված կառուցել նենգ ծրագրեր»:

Նույն շարքից